211652_close_icon
views-count2893 դիտում article-date 10:03 10-05-2016

Բռնված չէ՝ դաշնակից է. Ռուսաստանը Ադրբեջանին «լևի» զենք է վաճառում. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ցույց տվեք փաստաթղթեր, ցույց տվեք տվյալներ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը: «ՉԻ» – Այստեղ երկու տարբերակ կա: Կամ դեսպան Վոլինկինը «սխալ է հանում» Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին (որովհետև հենց նա էր հայտարարել, որ Ռուսաստանը շարունակում է սահմանված ժամանակացույցով սպառազինություն վաճառել Ադրբեջանին), կամ էլ Ռուսաստանն այդ զենքը վաճառում է առանց փաստաթղթերի, այսինքն՝ «լևի», դրա համար էլ դեսպանը վստահ է, որ լրագրողները չեն կարող փաստաթղթեր ցույց տալ: Եվ նա միանգամայն իրավացի է, ռուսները հազիվ թե զենքի հաշիվ-ապրանքագրերից մեկական օրինակ էլ հայ լրագրողներին ուղարկեն: Մի խոսքով՝ ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ հայ-ռուսական հարաբերություններում «փաստաթղթերով» ամեն ինչ կարգին է: Եվ հայ զինվորները կարող են հանգիստ լինել՝ իրենց դիրքերի ուղղությամբ արձակվող արկերն ապօրինի են: Համենայնդեպս՝ հաշիվ-ապրանքագրեր չունեն: Համաձայնվեք՝ շատ լուրջ մխիթարություն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր