5300 դիտում
09:33 10-05-2016
Արտաշատի թիվ 4 դպրոցում կռիվ է ընկել. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ»–ն իր «Վերջինզանգյան դրամահավաք» հրապարակման մեջ անդրադարձել էր այն փաստին, որ Արտաշատի թիվ 4 դպրոցում վերջին զանգը կազմակերպելու համար 45-հազարական դրամ են հավաքում։ Նշել էինք, որ այդ գործառույթը վերապահված է վստահելի ծնողներին։
Երեկ «ՉԻ» լրագրողի հետ զրույցում դպրոցի ծնողկոմիտեի համանախագահ ներկայացող Քնարիկը բառացի սպառնացել է մեր լրագրողին՝ ասելով. «Եթե չբացահայտեք, թե ով ա Ձեզ ասել, մենք Ձեզ պատասխանատվության կենթարկենք»։ Ապա նա հավելել է. «Մեր դպրոցի համար մի հատ հոդված են գրել և տարածել են ամբողջ դպրոցում, ֆնյսբուքում և բոլոր ցանցերում։ Լուրեր են տարածել մեր դպրոցի մասին, թե վերջին զանգի կապակցությամբ մեր դպրոցում հավաքվում է մեծ գումար։ Բացարձակապես ոչ մի բառով, ոչ մի տառով չի համապատասխանում գրածը հավաքվող 45 հազար դրամ գումարին, ու դրա համար շատ մեծ աղմուկ է բարձրացել։ Էս երեք օր ա մենք ամբողջ ծնողներով, ամբողջ աշակերտներով 100 ծնող 100 աշակերտ ամբողջ դպրոցական կոլեկտիվը դպրոցում կռվի ու քաշքշուկների մեջ ենք։ Բոլորը ուզում են իմանալ, թէ ով ա՞ ասել ըտենց բան։ Նախարարությունից զանգում են մեր տնօրենին, ասում են, որ աշխատանքից կհեռացնեն, որ տնօրենից մինչև ուսուցչական անձնակազմին կհեռացնեն աշխատանքից։ Ինչի՞ համար եք դուք էդքան գումարներ հավաքում։ Գիտեք ինչ ա՞ կատարվում։ Եթե Դուք չցաք մեր դպրոց, մենք ենք գալու Ձեր մոտ։ Գալու ենք Ձեզանից պահանջելու ենք՝ ով ա՞ Ձեզ տվել էդ նյութը։ Մեզ պետք ա էդ տվողը, որովհետև եթե ինքը Ձեզ տվել ա էդ նյութը, ուրեմն ինքը էդ գումարը պտի տված լինի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4694 դիտում
09:50 07-05-2016
Արտաշատի թիվ 4 դպրոցում դրամահավաք է. «Չորրորդ իշխանություն»
4096 դիտում
11:59 21-03-2017
Ոչ կռիվ ա եղել, ոչ հավաք ա եղել, ոչ մի բան էլ չի եղել. Ազատավանի գյուղապետը հերքում է. «Չորրորդ իշխանություն».
3353 դիտում
10:07 26-10-2016
Հովիկ Աբրահամյանը այցելել է Արտաշատի ՀՀԿ Կենտրոնական գրասենյակ. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1405 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»