Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը 60 ու 82 մմ ականանետեր է կիրառել. ԼՂՀ ՊՆ
Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը փոփոխության չի ենթարկվել:
Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 ու 82 մմ ականանետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
[b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
[/b]