211652_close_icon
views-count7734 դիտում article-date 14:47 09-05-2016

Երևանի Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսյան եռատոնի առթիվ այս տարի նույնպես «Հաղթանակ» զբոսայգի այցելեցին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներն ու բուհի՝ Հայրենական պատերազմի մասնակից վետերանները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծաղկեպսակ դնելով անմար կրակի մոտ` նրանք գլուխ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։ Նշենք, որ մայիսը հայ ժողովրդի համար նշանավորվում է փառավոր հաղթանակներով և ունի պատմական մեծ նշանակություն. մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձը, ինչպես նաև Ղարաբաղի պաշտպանության բանակի հիմնադրման օրը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+

Նմանատիպ նյութեր