211652_close_icon
views-count1381 դիտում article-date 19:19 05-05-2016

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի բարձրաստիճան ներկայացուցիչների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 5-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ՀՀ Կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի» շրջանակներում ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի բարձրաստիճան ներկայացուցիչների: Հանդիպման ընթացում քննարկվել է «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամ»-ի հետ համագործակցության մեխանիզմները և ՀՀ ՊՆ կիբեռանվտանգության ոլորտում համապատասխան փորձի փոխանակման, «Մայքրոսոֆթ»-ի կողմից անվտանգության նորագույն լուծումների տրամադրման և հետագա համագործակցության հարցեր: Հանդիպման ընթացքում «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչները նշել են, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը զարգանում է արագընթաց տեմպերով` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով խորացնել այն: Դավիթ Տոնոյանը նշել է, որ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հետ համագործակցությունը լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանի պաշտպանական գերատեչությանը էլ ավելի բարձրացնել պաշտպանական համակարգերի անխոցելիությունը կիբեռանվտանգության սպառնալիքներից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր