211652_close_icon
views-count73847 դիտում article-date 09:22 05-05-2016

Դաժան ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 27-ամյա վարորդը Volkswagen-ի մեջ կենդանի այրվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիս 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Աստղաձոր գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Մարտունու թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Սերոբյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ նույն մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, 27-ամյա Սամվել Սահակյանը իր վարած Vօlkswagen Passat մակնիշի 30 ՍՕ 829 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով ավտոմեքենայում առաջացել է հրդեհ: Հրշեջները կրակը մարելուց հետո ամբողջովին մոխրակույտի վերածված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են վարորդի մոխրացած դին: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել և տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ Քոչար Քոչարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած վարորդն ամուսնացած էր, խնամքին ուներ 1 երեխա և պայմանագրային զինծառայող էր, գյուղում էլ շրջապատի կողմից գնահատվում էր դրական և միշտ պատրաստ է եղել նաև այս օրերին պաշտպանել հայրենիքի սահմանները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր