38559 դիտում
21:56 04-05-2016
Արարատի մարզի Այգեստան համայնքի գյուղացիների օգնությունը գիշերն արդեն ուղևորվել է Արցախ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արարատի մարզի Այգեստան համայնքի գյուղացիները՝ մոսկվայաբնակ համագյուղացի Արման Լևոնյանի և արտերկրում գտնվող հայրենակիցների գլխավորությամբ, որոշել են կանգնել սահմանապահ զինվորների թիկունքին:
Սնունդով, ծխախոտով, խմելու ջրով, պահածոներով և տնտեսական մի շարք պարագաներով հնամաշ անվադողերով բեռնավորված մեքենաները գիշերն արդեն ուղևորվել են Արցախ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհին նրանց կմիանա Արման Լևոնյանի գլխավորությամբ ռուսաստանաբնակ հայերի միջոցներով դեղորայքով, սնունդով և հագուստով բեռնված ևս մեկ ավտոմեքենա, ինչպես նաև գնված 2 շտապօգնության և 2 УАЗ մակնիշի ավտոմեքենաներ:
Այգեստանի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը նշեց, որ սա արդեն երկրորդ անգամն է, որ օգնություն են ուղարկում Արցախ. առաջին անգամ գյուղապետարանի կողմից ուղարկվել է 500.000 դրամ արժողությամբ կապի միջոցներ, որի համար արժանացել են ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի կողմից շնորհակալագրի:
Նա նշեց, որ իրենց այս քայլով ապացուցում են ժողովրդի միասնականությունը և քաջալերում սահմանապահ հերոս տղաներին, հաստատում, որ թիկունքն ամուր է և պատրաստակամ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+