«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին Երևանի ավագանու անդամ. ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտների հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ նա նախորդ տարի 421 մլն դրամ եկամուտ է ստացել աշխատավարձից և շահաբաժիններից։ Միայն աշխատավարձը կազմել է 4.3 մլն դրամ, իսկ շահաբաժիններից ստացել է 313 և 95 մլն դրամ։
Դավիթ Սեդրակյանի նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ նա 2012 թ. 190 միլիոն 993 հազար 500 դրամով հողամաս է գնել, իսկ 13.7 միլիոնով՝ հողին ամրակայված այլ անշարժ գույք։ 2013 թ. նա 9 միլիոն դրամով ձեռք է բերել հողամաս, իսկ 244 հազար 500 դրամով հասարակական նշանակության շինություն։ Նույն տարում երկու հողամաս էլ վաճառել է, օտարման արդյունքում ստացել է 46.6 միլիոն և 9 միլիոն 48 հազար դրամ։ Գույքի օտարումից նա ընդհանուր առմամբ ստացել է 182 միլիոն դրամ եկամուտ։ Իսկ 2014 թ. Դավիթ Սեդրակյանն 9 հատ հողամաս է գնել, որոնք արժեցել են 2.55 միլիոն, 3 միլիոն, 2 միլիոն, 132 միլիոն. 2 միլիոն 40 հազար. 39.3 միլիոն, 8.8 միլիոն. 2.2 միլիոն և 11.4 միլիոն դրամ։ Բացի այս նա 450 հազար դրամով և 33 միլիոն դրամով երկու հատ արտադրական նշանակության շինություն է գնել, իսկ 360 հազար դրամով, 250 հազար դրամով և 18 միլիոն 595 հազար դրամով 3 հատ հասարակական նշանակության շինություն։ Այսպիսով, նա ունի 9 հողամաս, 4 հասարակական նշանակության շինություն, 2 արտադրական նշանակության շինություն և 1 հողին ամրակայված այլ անշարժ գույք»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]