Մի շարք ոստիկաններ ենթարկվել են կարգապահական տույժի` ապրիլի 22-ին լրագրողների բերման ենթարկելու հետ կապված միջադեպով. Ա. Ահարոնյան
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ֆեյսբուքի» իր [url=https://web.facebook.com/ashot.aharonyan?fref=ts]էջում [/url]տեղեկացրել է, որ ավարտվել է ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է:
Ծառայողական քննության արդյունքներով՝ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալը, նույն գումարտակի դասակի հրամանատարը և շարքային ոստիկան ենթարկվել են կարգապահական տույժի:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ոստիկանները ուժ գործադրելով Բաղրամյան պողոտայից բերման էին ենթարկել լրագրողների և օպերատորների, չնայած վերջիններս նշել էին, որ իրենք լրագրողներ են: