5788 դիտում
17:43 29-04-2016
Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Էմիլ Ամիրխանյանը Կոսովոյում 3 աշխատաժողով է անցկացրել
Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, Եվրոպայի խորհրդի փորձագետ Էմիլ Ամիրխանյանը ապրիլի 22-ից 24-ը Կոսովոյում երեք աշխատաժողով է անցկացրել՝ նվիրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի հիմունքներին, ինչպես նաև սեփականության իրավունքի պաշտպանության հիմնախնդիրներին:
Աշխատաժողովները կազմակերպվել են Եվրոպայի խորհուրդի <<Մարդու իրավունքների եվրոպական ստանդարտների իրացման աջակցություն և օմբուդսմենի ինստիտուտի բարեփոխում>> ծրագրի շրջանակներում, որոնց մասնակցում էին Կոսովոյի դատավորներ, փաստաբաններ, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներ:
Աշխատաժողովները տեղի են ունեցել մայրաքաղաք Պրիշտինայում, ինչպես նաև Փրիզրեն և Փեք քաղաքներում՝ <<Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում>>, <<Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հիմունքները>> թեմաներով:
Աշխատաժողովների ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կազմակերպման և գործունեության հիմնական սկզբունքները, ինչպես նաև սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում Կոսովոյում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները: Է. Ամիրխանյանն աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության փորձը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմների ներդրման հարցում:
Նմանատիպ նյութեր
2532 դիտում
16:17 07-11-2016
Էմիլ Ամիրխանյանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ
2605 դիտում
23:42 03-06-2021
Կոսովոյում հայ խաղաղապահներն անցկացրել են վարժանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
541 դիտում
19:24 15-01-2025
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. դեսպան Քվին
934 դիտում
19:11 15-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ
997 դիտում
18:45 15-01-2025
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը