211652_close_icon
views-count2771 դիտում article-date 23:12 27-04-2016

Թեհրանում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ

Ապրիլի 23-24-ը Թեհրանում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ, որոնց իրենց մասնակցությունն է ցուցաբերել Իրանում ՀՀ Արտաշես Թումանյանը: Ապրիլի 23-ին երեկոյան Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողություն, որին մասնակցել են ՀՀ դեսպանությունը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ իրանահայեր: Ապրիլի 24-ի առավոտյան ՀՀ դեսպանությունը մասնակցել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագի արարողությանը: Նույն օրը՝ երեկոյան, Հայ մշակութային Արարատ կազմակերպությունում տեղի է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում, որի ընթացքում ելույթներ են ունեցել ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը և այլոք: Տեղի է ունեցել նաև մշակութային միջոցառում:

Նմանատիպ նյութեր