Հոլանդական թերթն Էրդողանին պատկերել է կապիկի տեսքով
Հոլանդացի լրագրողները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատկերել են կապիկի տեսքով, որը ոտնահարում է եվրոպական խոսքի ազատությունը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն
Նկարը հրապարակվել է Նիդեռլանդներում ամենաընթերցվող պարբերականներից մեկի՝ De Telegraaf-ի առաջին էջում:
Ըստ Lenta.ru-ի, նկարը մակագրվել է «Էրդողանի երկար ձեռքը»:
Նշենք, որ ապրիլի 13-ին Գերմանիայում կալանավորել էին գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանին` Էրդողանի մասին ծաղրական բանաստեղծություն ընթերցելու համար: