1203 դիտում
17:51 22-04-2016
Ապրիլի 24-ին «Սանիթեքը» կաշխատի 24-ժամյա ռեժիմով
Ս.թ. ապրիլի 23-ից 25-ը «Սանիթեք» ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և հարակից տարածքների մաքրությունն ապահովելու համար: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կաշխատեն ընկերության մոտ 100 աշխատակիցներ՝ 47 մաքրուհիներ և 48 բանվորներ, ովքեր միմյանց փոխարինելով կհերթապահեն են 24 ժամ:
Աննախադեպ թվով այցելությունների հանգամանքով պայմանավորված այսօր արդեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում տեղադրված են թվով 110 աղբամաններ ՝ 100 և 240 լիտր տարողությամբ:
Աղբամանների նման քանակն ու տարողունակությունը հաշվարկված են մարդկանց մեծ հոսքի պարագայում աղբահանության պատշաճ կազմակերպման համար: Միաժամանակ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքից աղբը տեղափոխվելու է 4 աղբատար մեքենաներով, որոնք ևս աշխատելու են շուրջօրյա:
Նշենք նաև, որ մաքրման լրացուցիչ աշխատանքներ են տարվելու նաև մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ սովորաբար այս օրերին հյուրերի ավելի մեծ հոսք է լինում, ինչպես նաև քաղաքային հատուկ միջոցառումների համար նախատեսված հատվածներում: Ընկերությունն ակնկալում է Երևանի բնակիչների համագործակցությունը և հորդորում է սանիտարական մաքրման հետ կապված որևէ խնդիր նկատելու դեպքում զանգահարել ընկերության շուրջօրյա թեժ գծին՝ 8090 հեռախոսահամարով:
Նմանատիպ նյութեր
816 դիտում
16:50 23-04-2019
Ապրիլի 24-ին «Սանիթեքը» կաշխատի 24-ժամյա ռեժիմով
2791 դիտում
16:58 02-05-2018
ՊԵԿ նախագահի հրամանով այսօրվանից մաքսային ծառայությունը կաշխատի 24-ժամյա ռեժիմով
3085 դիտում
17:35 02-05-2018
ՊԵԿ նախագահի հրամանով այսօրվանից մաքսային ծառայությունը կաշխատի 24-ժամյա ռեժիմով
Այս բաժնից
1066 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն
1210 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն