211652_close_icon

Լևոն Հայրապետյանի գործերը բարձր գնահատող Սերգեյ Լավրովին խնդրում են միջնորդել նրա պատժի տեսակը փոխելու հարցով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3174 դիտում article-date 21:21 21-04-2016
Արցախահայերը նամակ են հղել Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի Սերգեյ Լավրովին՝ Մոսկվայի Բուտիրսկայա բանտում ծանր առողջական վիճակում գտնվող գործարար Լևոն Հայրապետյանի պատժի տեսակը փոխելու հարցով միջնորդելու խնդրանքով: Նամակի հեղինակները խնդրում են հաշվի առնել Հայրապետյանի արժանիքները Ռուսաստանի առջև: Հայտարարությանը կցված է տեսանյութ, որում Հայրապետյանի գործերի մասին է խոսում ինքը՝ Սերգեյ Լավրովը: Գործարարի 60-ամյակին նա հայտարարել է հետևյալը. «Լևոն Հայրապետյանի կողմից արված ամեն բան, այսպես թե այնպես, ազդեցություն է ունեցել արտերկրում Ռուսաստանի Դաշնության հեղինակության վրա. և՛ մասնավոր նախաձեռնությունները, և զանգվածային լրատվամիջոցները, և՛ երիտասարդության հանդեպ ուշադրությունը, և՛ հարգանքը կրոնական ավանդույթների հանդեպ: Այս ամենը ձևավորում է պետության կերպարը միջազգային բեմում: Լևոն Հայրապետյանն ահռելի ներդրում է ունեցել միջազգային համագործակցության մեջ»: «4 ինսուլտից և 2 ինֆարկտից հետո, օնկոլոգիական և ուրոլոգիական դիագնոզներով Լևոն Հայրապետյանը բանտում պարզապես կհեռանա կյանքից, նրան պետք է մշտական բժշկական հսկողություն»,- ասվում է հայտարարության մեջ: Մանրամասները` տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր