«Ձեռքներդ հեռու Արցախից. Եռագույններով ու Կոմիտասով բողոքի ակցիա` Լավրովի այցին ընդառաջ
Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ՌԴ արտգործնախար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ բողոքի ակցիան` «Ձեռքներդ հեռու Արցախից» ընդհանուր կարգախոսով:
Երիատասարդները եկել են այդ մասին համապատասխան գրություններով և մինչև կմեկնարկեր ակցիան` հնչում էր Կոմիտաս:
Քիչ հետո նրանք կշարժվեն դեպի ՀՀ ԱԳՆ և Երևանում ՌԴ դեսպանատուն, իսկ մինչ այդ հրապարակում հնչեց Արցախյան շարժման հայտնի շեփորը: