211652_close_icon
views-count2264 դիտում article-date 22:17 19-04-2016

911-ի կարգավար օպերատորները զարգացնում են հմտությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԱԻ նախարարության, ԱՌՆԱՊ հիմնադրամի, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՄԱԿ-ի (ՄԱԶԾ) համատեղ ջանքերով ապրիլի 18-ին մեկնարկեց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի անձնակազմի վերապատրաստման դասընթացի 3-րդ փուլը, որը կշարունակվի մինչև ապրիլի 29-ը: Դասընթացը կազմակերպվել է ՀՀ ԱԻՆ, ԱՌՆԱՊ հիմնադրամի, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Գերմանական Կարմիր խաչի (ԳԿԽ) Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության երկրամասային դպրոցի միջև 2013թ. նոյեմբերին կնքված հուշագրի շրջանակներում: Մասնակիցներին ողջունեցին ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը, ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գնդապետ Համլետ Մաթևոսյանը, ինչպես նաև Գերմանիայից ժամանած մասնագետներ Ռոլֆ Վիդեռը և Վոլֆգանգ Շմիդթը` նշելով, որ դասընթացը կօգնի բարձրացնել մեր մասնագետների պատրաստվածությունը և աշխատանքի արդյունավետությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր