5164 դիտում
18:48 19-04-2016
Ադրբեջանի կողմից չի պահպանվում հրադադարի պայմանավորվածությունը, իսկ հակառակորդի կրակից և հրետակոծությունից ԼՂՀ կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ
Ապրիլի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԵԱՀԿ գերմանական նախագահության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին և շփման գծում ներկայիս իրավիճակին առնչվող հարցեր:
Դավիթ Տոնոյանը դեսպան Բեխլերին ներկայացրել է ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ռազմական գործողությունների ընթացքը, շփման գոտում ներկայումս ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, նշելով, որ հայկական կողմը ձեռնամուխ է լինելու վերոնշյալ հանցագործությունների միջազգային իրավական գնահատական տալու գործընթացին:
[b]Հատուկ ընդգծվել է, որ հրադադարի վերականգման մասին բանավոր պայմանավորվածությունները Ադրբեջանի կողմից չեն պահպանվում և վերոնշյալ պայմանավորվածությունից հետո հակառակորդի կրակից և հրետակոծությունից ԼՂՀ կողմն ունի զոհեր և վիրավորներ, ինչին ԼՂՀ պաշտպանական բանակի ստորաբաժանումները ստիպված են կտրուկ արձագանքել:
[/b]
Այս առումով կարևորվել է ԵԱՀԿ-ի դերը շփման գծում լարվածության թուլացման, ինչպես նաև մոնիտորինգային և միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման միջոցով հրադադարը ամրապնդելու գործում:
Նմանատիպ նյութեր
46608 դիտում
09:09 18-10-2020
Առավոտյան հրետանային ակտիվ կրակից հետո թշնամին անցել է հարձակման, երկուստեք կան զոհեր ու վիրավորներ․ ԱՀ ՊԲ
Այս բաժնից
553 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
577 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2464 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը