27720 դիտում
11:31 18-04-2016
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել բետոնե սյանը և հայտնվել դաշտում. վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` ապրիլի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 41-ամյա Կարապետ Աբգարյանը Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ավտոճանապարհին իր վարած Mitsubishi մակնիշի 26 UU 942 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլորվելով հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ քննիչ Արմեն Խաչատրյանը:
Փաստի առթիվ Ա. Խաչատրյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+