Հրազդանում ընտրությունները չափազանց ակտիվ են ընթանում. ժամը 14.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների կեսից ավելին
Հրազդան քաղաքում ընթացող քաղաքապետի ընտրություններին ժամը 14.00-ի դրությամբ մասնակցել է 17300 ընտրող:
Այս մասին SHAMSHYAN.com–ի հետ զրույցում նշեց թիվ 25 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը:
Նշենք, որ ըստ [url=http://realelections.am] «Քաղաքացիական պայմանագրի»[/url] կայքի նույն ժամի տվյալների` Հրազդանում ընտրություններին մասնակցել է 16 581 ընտրող:
Սա այն դեպքում, որ Հրազդանում ընտրողների թիվը մոտ 28 հազար է:


