211652_close_icon
views-count3732 դիտում article-date 10:12 16-04-2016

«Սուս մնացեք». սա, թերևս, Էթիկայի սահմաններում թույլատրելի միակ կոչն Է. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Սուս մնացեք»։ Սա, թերևս, Էթիկայի սահմաններում թույլատրելի միակ կոչն է, որ կարելի է ու պետք է անել բոլոր նրանց, ովքեր վերջին օրերին, ղարաբաղյան քառօրյա պատերազմից հետո, իրար հերթ չտալով մամուլի ակումբներում, տեսախցիկների ու ձայնագրիչների առաջ իրենց պարտքն են համարում ճոռոմ հայրենասիրական դատարկաբանությամբ փաթեթավորված մտքերի արանքում դաս տալ, իրենց կարծիքով խորհուրդ տալ նրանց, ովքեր մտածում կամ բարձրաձայնում են Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման, Ռուսաստանի ստեղծած մեռելածին կառույցներում Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին։ «Սուս մնացեք»։ Պետք է ասել բոլոր սրանց, ովքեր իրենց կուսակցական ղեկավարից բացի, մեկ էլ Ռուսաստանի նախագահի ու այլ պաշտոնյաների մասին խոսելուց են նվաղում ու զգուշավոր դառնում։ «Սուս մնացեք»։ Պետք է ասել բոլոր սրանց, ովքեր Ադրբեջանին Ռուսաստանի վաճառած զենքի, հայ զինվորներին ու երեխաներին սպանած զենքի մասին ՈՒՂԻՂ հարցերին ի պատասխան սկսում են ճամարտակել ու իրենց մեջքի, մտքի ու լեզուների ճկվելու կարողության սահմաններում պաշտպանել ռուսական շահը։ «Սուս մնացեք»։ Պետք է ասել բոլոր սրանց, ովքեր իրենց իսկ խոստովանությամբ ու իրականում փոքր մարդիկ լինելով մեծ-մեծ դատողություններ են անում այն մասին, որ միջպետական հարաբերություններին վերաբերող որոշումներն էմոցիաների հիման վրա չեն կայացվում։ «Սուս մնացեք»։ Պետք է ասել բոլոր սրանց ու հարցնել՝ իսկ ինչի՞ հիման վրա են կայացվում, ինչի՞ հիման վրա եք կայացրել դուք, եթե ընդհանրապես որևէ որոշում եք կայացրել, ոչ թե եղել եք ու կաք դրսում կայացրած որոշումների կատարողները։ «Սուս մնացեք»։ Պետք է ասել բոլոր սրանց ու ավելացնել՝ իսկ դուք ի՞նչ գիտեք՝ ի՞նչ է էմոցիան, ու որտեղի՞ց կարող եք իմանալ, եթե էմոցիան ձեզ համար սկսվում է ղեկավարներին քծնելով, ու ավարտվում հայրենիքի մասին էժանագին ճառերով։ «Սուս մնացեք»։ Պետք է ասել բոլոր սրանց ու ավելացնել, որ սա, ի վերջո, պետություն է, ոչ թե «Արտեկ» ճամբարը։ «Սուս մնացեք»։ Պետք է ասել բոլոր սրանց ու ավելացնել՝ հասարակությանը մի փորձեք մոլորեցնել ջահել պիոների ու պառաված ջոկատավարի ձեր էնտուզիազմով։ «Սուս մնացեք»։ Մինչև հասարակությունը կգտնի ձեզ լռեցնելու ձևը։ Ինչպես կարողացավ լռեցնել ադրբեջանցիներին, որոնք կրակում էին ձեր գաղափարական հայրերի վաճառած զենքով։ Սուս մնացեք»: [b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր