1879 դիտում
14:01 14-04-2016
Ուրուգվայում խոշոր ցույց է անցկացվել՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակում ապրիլի 13-ին հարյուրավոր հայ եւ ոչ հայ ցուցարարներ իրենց բողոքն են հայտնել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի դեմ: Այս մասին տեղեկացնում են ուրուգվահայ համայնքից, տեղեկանում ենք «ՀԱՅ-ԷԿՎԱԴՈՐԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպության [url=http://newsecuador.ec/one_news?id=1569]կայքից[/url]:
Բողոքի ցույցին մասնակցել են Ուրուգվայի Սենատի անդամ Ռուբեն Մարտինես Ուելմոն, պատգամավոր Դանիել Ռատիոն, մարդու իրավունքների պաշտպան եւ նախկին փոխարտգործնախարար Բելելա Հերերան, տուրիզմի եւ երիտասարդության հարցերի նախարար Լիլիան Քեշիշյանը, խորհրդարանի հայ պատգամավորներ Անտոնիո Զուլամյանը, Խոսե Լուիս Սաթճյանը եւ այլք:
Ցուցարարների ձեռքին եղել են Հայաստանի եւ Արցախի դրոշներ, բացի այդ անցորդներին բաժանվել են կատարվածի մասին իրազեկող թռուցիկներ:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsecuador.ec/one_news?id=1569]կայքում[/url]:
Նմանատիպ նյութեր
1165 դիտում
17:19 25-03-2023
Արթուր Խաչատրյանը Ուրուգվայում խոսել է Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին
1597 դիտում
17:28 22-09-2022
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկը մահացել է. ԱՆ
Այս բաժնից
3049 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2845 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր