Ռուսաստանը և Չինաստանը ՄԱԿ ԱԽ-ին են ներկայացրել Սիրիայում քիմիական զենքի վերաբերյալ նոր բանաձև
Ռուսաստանը և Չինաստանը Սիրիայի տարածքում քիմիական զենքի կիրառման արգելքի վերաբերյալ նոր բանաձև են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, հաղորդում է BBC-ն:
«Մենք գտնում ենք, որ Սիրիայում ահաբեկիչների կողմից քիմիական զենքի կիրառման հարցով ԱԽ-ի կողմից ընդունված բանաձևում բաց կա»,-ասել է ՄԱԿ ԱԽ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Չուրկինի խոսքով՝ նոր բանաձևը պարտավորեցնում է ՄԱԿ-ի անդամ պետություններին անմիջապես հաղորդել քիմիական զենքի կամ նյութերի պահպանման կամ փոխադրման դեպքերի մասին:
Հիշեցնենք, որ 2013 թվականին Ժնևում ձեռք բերվեց Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման մասին պայմանավորվածություն, իսկ 2014 թվականի հունիսին Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը զեկուցեց Սիրիայից քեիմիական զենքի վերջին խմբաքանակի դուրսբերման մասին: