211652_close_icon

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լեհաստանի Հանրապետություն

views-count1387 դիտում article-date 19:49 13-04-2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 14-16-ն աշխատանքային այցով կմեկի Լեհաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները Լեհաստանի Սենատի եւ Սեյմի ղեկավար կազմերի հետ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լեհաստան բարեկամության խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը եւ ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Նշենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունն ապրիլի 15-ին Պոզնանում կմասնակցի Լեհաստանում քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված միջոցառումներին:

Նմանատիպ նյութեր