211652_close_icon
views-count15618 դիտում article-date 14:33 12-04-2016

Ծնունդով գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանն այնքան էր սիրում Արցախը, որ տեղափոխվել էր այնտեղ՝ ապրելու. նա մինչեւ վերջին ուժը մարտնչել է թշնամու հետ. խոնարհվում ենք

Փոխգնդապետ, 34-ամյա Ալեքսան Առաքելյանը իր նվիրման, հայրենասիրության արդյունքում է արժանացել այդ կոչմանը եւ դեռ շատ առաջ կգնար, եթե չլիներ այդ չարաբաստիկ հարձակումը: Թշնամու հետ մարտերի ընթացքում վերջին ուժով մարտնչել է նրանց դեմ, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նշեցին նրա ընկերները: «Ոչ ոք չէր հավատում, որ հնարավոր է՝ նա զոհված լիներ, սպասում էին, որ ողջ եւ առողջ է վերադառնալու, բայց, ցավոք, թշնամին նենգ է ու վայրագ»,-ասացին նրանք: Ալեքսան Առաքելյանը ծնունդով Գյումրիից է եղել, բայց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո մեկնել է Արցախ եւ այնքան է սիրել, որ կարծես Արցախն է դարձել նրա ծննդավայրը: Անգամ ընտանիքին էր իր հետ տեղափոխել Ջաբրաիլ: Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնելով նրա զոհվելու լուրը, լուրը գրել էր. «Ցավում ենք և հպարտանում փոխգնդապետ Առաքելյան Ալեքսան Գևորգի Ծնված 1982թ., ԶՈՒ-ում է 2000թ.-ից, Գյումրիի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 12 .04.2016թ.ժամը 18: 00 Գյումրի Սբ.Նշան Եկեղեցի Հուղարկավորությունը`13.04.2016թ.ժամը 14:00 Հասցե`ք.Գյումրու Թատրոնի շենք»: SHAMSHYAN.com-ը ցավակցում է եւ խոնարհվում:

Նմանատիպ նյութեր