1991 դիտում
22:45 11-04-2016
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կմասնակցի ԵԽ նախարարական համաժողովին
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչայնի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում ապրիլի 11-ից 12-ը կայանալիք ԵԽ կրթության նախարարների համաժողովին, որն անցկացվում է "Ժողովրդավարության ապահովումը կրթության միջոցով, կրթության դերը ժողովրդավար մշակույթի իրավասության զարգացման համար" խորագրի ներքո:
Համաժողովին մասնակցելու են շուրջ 50 պետությունների կրթության նախարարներ, նախատեսվում են մի շարք կարևոր քննարկումներ՝ ներառական հասարակություն կառուցելու և ժողովրդավարական անվտանգություն ապահովելու գործում կրթության, որպես առանցքային գործոնի վերաբերյալ:
Համաժողովի ավարտին ակնկալվում է "Կրթության միջոցով ժողովրդավարության ապահովում" հռչակագրի ընդունումը:
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բաշխյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
388 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
511 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
946 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը