211652_close_icon
views-count14643 դիտում article-date 09:19 11-04-2016

Հակառակորդը գիշերը կրկին խախտել է հրադադարի պայմանավորվածությունը՝ կրակելով նռնականետից ու ականանետից

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս գիշեր ևս ադրբեջանական զինուժը շարունակել է խախտել հրադադարի մասին պայմանավորվածությունը: Հակառակորդը արկեր է արձակել 60 մմ ականանետից, ինչպես նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետից: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հայկական ստորաբաժանումները հիմնականում չեն պատասխանել ազերիների գործողություններին, և այսօր ադրբեջանական կողմին հնարավորություն կտրվի շփման գծում շարունակելու իրականացնել դիակների որոնման աշխատանքներ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր