211652_close_icon
views-count5412 դիտում article-date 20:00 09-04-2016

Կյանքից հեռացել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Սարուխանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. ապրիլի 8-ին, 69 տարեկնում կյանքից հեռացել է անվանի բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Հրաչյա Լյուդվիգի Սարուխանը: Հրաչյա Սարուխանի թաղման կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով: Հրաչյա Սարուխանի հոգեհանգստի արարաողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 17:00-ին, Վանաձոր քաղաքում (հասցե' Մարգարյան նրբանցք, 13 տուն), վերջին հրաժեշտը' ապրիլի 10-ին, ժամը 11:00–13:00-ն, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, հուղարկավորությունը' Մարգահովիտ գյուղի գերեզմանատանը:

Նմանատիպ նյութեր