Մինսկի խմբի համանախագահներին Հայաստանում բողոքի ակցիայով դիմավորեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դեմ ուղղված բողոքի ակցիա է մեկնարկել ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այսօր տեղի է ունենալու նաեւ համանախագահների ասուլիսը:
Ակցիայի մասնակիցները բողոքում են Ադրբեջանի հարձակումից հետո միջազգային հանրության անտարբերության, ինչպես նաեւ ՄԽ համանախագահների ոչ օբյեկտիվ եւ շրջանցող գնահատականներից:
Միաժամանակ վանկարկում են «Ղարաբաղը մե՛նք ենք», «Ճանաչում», «Ազատ, անկախ Հայաստան» եւ հայրենասիրական երգեր կատարում:
Բողոքի ակցիան մարդաշատ է: Հիմնականում երիտասարդությունն է: Պաստառների մեջ շատ են նաև ծաղրանկարները:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի