211652_close_icon

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում զոհվածների դիերի հայտնաբերման և տեղափոխման գործընթացն ավարտվել է

views-count32508 դիտում article-date 23:42 08-04-2016
Ինչպես Արցախից այսօր` ապրիլի 8-ին, հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի ԶՈւ շփման գծում 5 ժամով դադարեցնել բոլոր մարտական գործողությունները։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել զոհերի մարմինները որոնելու համար: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում զոհվածների դիերի հայտնաբերման և տեղափոխման գործընթացն ավարտվել է: Առաջիկայում նոր տվյալներ կհրապարակվեն: Նշենք, որ գործընթացը համակարգել են ԿԽՄԿ-ն և ԵԱՀԿ-ն:

Նմանատիպ նյութեր