Իրավիճակի վատթարացման դեպքում ԵԱՀԿ-ն հատուկ նիստ կանցկացնի Ղարաբաղի հարցով
ԵԱՀԿ-ն պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցով նոր հատուկ նիստ անցկացնել, եթե իրավիճակը վատթարանա: Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
Նա հիշեցրել է, որ երկուշաբթի 1 նիստ արդեն անցկացվել է:
«Մշտական խորհուրդը ամեն շաբաթ հանդիպումներ է անցկացնում և քննարկում հարցեր: Երեկ խորհուրդը համանախագահների մասնակցությամբ քննարկել է ԼՂ-ն և հաջորդ շաբաթ նույնպես քննարկվելու է»,-ասել է նա:
Զանիերի խոսքով՝ նոր հատուկ նիստ կանցկացվի Մինսկի խմբի համանախագահների հետ այն ժամանակ, երբ նրանք վերադառնան տարածաշրջանից:
«Իհարկե, եթե այնտեղ իրավիճակի բացասական շրջադարձ տեղի ունենա, մենք պետք է հատուկ նիստ անցկացնենք: Հակառակ դեպքում առայժմ ոչինչ ծրագրված չէ մինչև համանախագահների վերադարձը»,-հավելել է նա: