6746 դիտում
17:50 06-04-2016
Հայ ժողովուրդը միշտ ունեցել է ցավի, սխրանքի, պատասխանատվության պահեր. Սեյրան Օհանյան
«Այս պահը մեր զինվորների համար և ցավի և պատասխանատվության պահ է»,-այսօր Աժ ամբիոնից հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` դրվատանքի խոսքեր ուղղելով ինչպես հայ զինվորին, այնպես էլ ողջ հայ ժողովրդին:
Սեյրան Օհանյանը ավելացրեց, որ զինվորական հոսպիտալներում գտնվող հայ զինվորը այսօր խնդրում է բուժվելուց հետո կրկին գնալ առաջին գիծ: Անգամ այն երիտասարդները, ում ոտքերը անդամահատել են մարտական գործողությունների ժամանակ ստացած վիրավորումների արդյունքում:
Պատասխանելով Արամ Մանուկյանի հարցին,թ ե ինչ է նախատեսում կառավարությունն անելու պատերազամական վերջին գործողությունների ժամանակ զոհված և վիրավորում ստացածների ու նրանց ընտանիքների համար, Սեյրան Օհանյանն ասաց, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ԼՂ ղեկավարությունը և ԼՂ Պաշտպանության բանակը օգնություններ են տրամադրում` գոյություն ունեցող կարգերի շրջանակում:
Ըստ Սեյրան Օհանյանի` անցած տարվա հուլիսից` կառավարությունն ընդունել է որոշում` տրվող բոլոր օգնությունները կրկնապատկվելու մասին: Ըստ Սեյրան Օհանյանի` միգուցե ժամանակն է մտածել դրանց չափն ավելացնելու մասին:
«Ուշադրության արժանի են բոլոր մեր հերոսները, այս օրերին համաժողվրդական համախմբվածություն է տիրում և բոլորն իրենց ուշադրության կենտրոնում են պահում զոհված ազարատամարտիկների հարազատներին, ընտանքիներին, բոլորի համար է վիշտ և ցավ, բայց այն փարատվում է, երբ մենք առաջին հերթին գնահատում ենք անձի սխրանքն ու հերոսությունը»,- ասաց Պաշտպանության նախարարը:
Ի դեպ, նա այսօր առաջին անգամ ԱԺ էր եկել զինվորական համազգեստով:
Նմանատիպ նյութեր
1407 դիտում
14:28 17-07-2014
Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ բանակն իր խնդիրները կատարում է. Սեյրան Օհանյան
Այս բաժնից
1255 դիտում
22:02 03-02-2025
Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (մաս 2)
751 դիտում
21:12 03-02-2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
706 դիտում
21:05 03-02-2025
Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին