211652_close_icon
views-count11770 դիտում article-date 09:08 04-04-2016

Հակառակորդն ականանետերից ու հրանոթներից արկակոծում է ՊԲ առաջնային դիրքերն ու մոտակա բնակավայրերը. ԼՂՀ ՊՆ

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, "Գրադ" կայանքներ և տանկեր: Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները: Դեպքերի հետագա զարգացման մասին՝ մեր առաջիկա հաղորդագրություններում:

Նմանատիպ նյութեր