211652_close_icon
views-count2945 դիտում article-date 17:33 03-04-2016

Իսրայելի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունն ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ ապրիլի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել 1915 թվ. Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր