Ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խումբն Արցախում անցկացրեց «Մեկից մեկ» տոնահանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2016թ. ապրիլի 1-ին Ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խումբն Արցախում անցկացրեց «Մեկից մեկ» տոնահանդեսը` ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարության աջակցությամբ:
Տոնակատարությունն անցկացվել է ՀՀ Նախագահի օժանդակությամբ:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի ցուցասրահում ներկայացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ, ծաղրանկարիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Վլադիմիր Աբրոյանի անհատական ցուցահանդեսը: Անցկացվել է ծիծաղաշարժ լուսանկարների ցուցահանդես, իսչից հետո փոքրիկների համար բեմադրվել է ցերեկային ներկայացում:
Բացի այդ, խումբը Ստեփանակերտի մեծահասակների տուն-ինտերնատում կազմակերպել է համերգ-հանդիպում, համերգային ծրագրով հանդես եկել ԼՂՀ ՊԲ Մարտունու շրջանի պաշտպանական N զորամասում:
«Սամվել Բաղդասարյան ընկերություն»-ը նաև ներկայացրել է «Մեկից մեկ» ապրիլմեկյան համերգային երեկո` ԼՂՀ Մարտունի քաղաքի մշակույթի պալատում: