211652_close_icon
views-count36289 դիտում article-date 09:53 02-04-2016

Այս պահին էլ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են. 2 կողմերից էլ զոհեր կան. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել և որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդն ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ, ինչպես նաև տեխնիկայի, այդ թվում՝ նաև ուղղաթիռի: Մարտական գործողուններում նախաձեռնությունը մեր ձեռքում է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/02/81267/]Հիշեցնենք[/url], որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով: ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/02/81269/]խոցել [/url]են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:

Նմանատիպ նյութեր