Մայրն Արարատից 10-ամյա աղջկան գրկած բերում է Երևան՝ հատուկ դպրոց. բուժումից հետո Գրետան կկարողանա քայլել, սակայն գումար է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գրետա Սողոմոնյանը ծնվել է 2006 թվականին, Արարատ քաղաքում՝ մանկական ուղեղային կաթվածով:
2011թվականին «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխային վիրահատել են, ինչի արդյունքում Գրետան կարողանում է նստել, սակայն մինչ օրս նա չի կարողանում կանգնել և քայլել:
Մայրը գրկած նրան շաբաթական երկու անգամ ավտոբուսով բերում է Երևան՝ հատուկ դպրոց՝ կրթության:
Ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում, ինչի պատճառով փոքրիկին չեն կարողանում բերել վերականգնողական բուժումների Երևանում գտնվող վերականգնողական կենտրոններում:
Գրետայի մայրը դիմում է բարի մարդկանց աջակցությանը:
ՀԱՅԲԻԶՆԵՍբանկում Գրետայի մայրիկի՝ Զարուհի Սողոմոնյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝
[b]11500093997139 ՀՀ դրամ
11500276237162 ԱՄՆ դոլար
11500584774047 ԵՎՐՈ
11500189662696 ՌԴ ռուբլի
SWIFT :ARMNAM22[/b]
Զարուհի Սողոմոնյանի հեռախոսահամարն է՝ [b]+37498 50 13 47:[/b]