ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ծրագրում է ապրիլին այցելել Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ծրագրում է ապրիլի վերջին պաշտոնական այց կատարել Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև երկրորդ անգամ լինել Վրաստանում, հաղորդում է Tass-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի քարտուղարության աղբյուրին:
«Չեմ կարող կոնկրետ օր նշել, սակայն այցը տեղի կունենա շուտով՝ Կլիմայի փոփոխության հարցով փարիզյան գագաթնաժողովի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո»,-ասել է աղբյուրը:
Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հինգշաբթի օրը ոչ հերքել է և ոչ էլ հաստատել տեղեկությունը: