211652_close_icon
views-count3179 դիտում article-date 09:11 01-04-2016

Արտակ Շաբոյանը բազմաբնակարան շենքում ունի 4 բնակարան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտների հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ ՏՄՊՊՀ նախագահը 2015 թվականին իր բնակարաններից մեկը վաճառել է 40 միլիոն 697 հազար դրամով և 69 միլիոն դրամով նոր բնակարան է ձեռք բերել: Ատակ Շաբոյանի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբում կազմել է 13 միլիոն դրամ, իսկ տարվա ավարտին դարձել է 23 միլիոն դրամ: Նա 2015 թվականին եկամուտ է ստացել ոչ միայն աշխատավարձից, այլ նաև 40 միլիոն դրամ՝ փոխառությունից և 40.6 միլիոն դրամ՝ օտարած անշարժ գույքից: Շաբոյանի աշխատավարձը կազմել է 8 միլիոն 323 հազար 222 դրամ, իսկ ամբողջ տարվա եկամուտը՝ 89 միլիոն 20 հազար 222 դրամ: Նրա նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ ՏՄՊՊՀ նախագահը բազմաբնակարան շենքում ունի 4 բնակարան: Արտակ Շաբոյանի կինը՝ Քրիստինե Եղիազարյանն էլ նախորդ տարի 71 հազար 20 ԱՄՆ դոլար փոխառություն է տվել, որը հարկային տարվա վերջում կազմել է 84 հազար 306 դոլար»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր