Այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խորեն Աբրահամյանը ծնվել է Երևանում։
Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951թ. և ընդունվել Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր։
Խորեն Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը։
Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ։
2000թ. բեմադրել է Պ. Զեյթունցյանի «Խոր Վիրապ» պիեսը։ Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո- և հեռուստաբեմադրությունների։
Հայտնի էր նաև որպես ասմունքող։
Մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 10-ին։
Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։