1736 դիտում
19:35 29-03-2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կայացել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի 14-րդ նիստը:
Խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կանոնադրության, ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության և ստուգաթերթերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթը:
Նիստում քննարկվել է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Մասնավորապես, օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է հստակեցնել և ամրագրել տեսչական մարմնի կարգավիճակը, նպատակը, լիազորությունները, ինչպես նաև այլ դրույթներ: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:
Վարչապետը, ամփոփելով կարծիքները, հանձնարարել է ներկայացված դիտողություններով լրամշակել առաջարկվող փոփոխությունները և ներկայացնել կառավարության հաստատմանը:
Նմանատիպ նյութեր
4436 դիտում
21:30 20-10-2017
ՀՀ կառավարությունում կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստը
1547 դիտում
21:25 24-09-2014
Տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը
Այս բաժնից
2260 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր