Դոնի Ռոստով կմեկնի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Մ. Գրիգորյանի գլխավորած աշխատանքային խումբը
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կիրառման համատեղ պլանավորման փաստաթղթերի ճշտման, քննարկման և ՌԴ հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ համաձայնեցման նպատակով մարտի 28-ից 31-ը Դոնի Ռոստով կմեկնի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ.Գրիգորյանի գլխավորած աշխատանքային խումբը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից: