211652_close_icon
views-count43809 դիտում article-date 10:37 29-03-2016

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են Mercedes-ը, Audi-ն ու Opel-ը. վերջինն էլ մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ. Opel-ի վարորդի մայրը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր ՝ մարտի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքի բնակիչ, 51-ամյա Անդրանիկ Բալասանյանի վարած Mercedes Vito մակնիշի E 003 MC 126 համարանիշի, Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի բնակիչ, 26-ամյա Կարեն Հակոբյանի վարած Audi 80 մակնիշի 35 OV 108 համարանիշի և Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 47-ամյա Վասիլ Մամաջանյանի վարած Opel Astra մակնիշի 34 CL 158 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորուհի, Լոռու մարզի Օձուն գյուղ բնակիչ, 70-ամյա Շողիկ Մամաջանյանը տեղում մահացել է: Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել ճանապարհին կայանված ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենայի մեջ: Վթարի վայր են ժամանել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ Գուգարքի ոստիկանապետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ ժամանել է քննչական խումբը: Թ. Շուշանյանի հանձնարարությամբ Գուգարքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր