211652_close_icon
views-count43880 դիտում article-date 21:31 26-03-2016

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 82-ամյա ծերունին, ով առավոտյան պետք է մեկներ ԱՄՆ, ավտովթարի հետևանքով մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, մարտի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 54-ամյա Գրիգոր Բալյանը իր վարած «Mitsubishi Мontero» մակնիշի 09 OL 712 համարանիշի ավտոմեքենայով Դրախտիկ-Ճամբարակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի հանդիպակած երթևեկելի գոտի, գլխիվայր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներից 82-ամյա Արամայիս Բալյանը տեղում մահացել է, իսկ 26-ամյա Սոս Բալյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Ճամբարակի շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Ճամբարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը` ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատարը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ քննիչ Նաիրի Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրգործ` ՀՀ քրօրի 242-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա գտնվել է սթափ վիճակում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը վարորդի հորեղբայրն էր և մեկնում էին Վահան գյուղ` իր հարազատներին այցելության, քանի որ առավոտյան մահացածը պետք է մեկներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր