4443 դիտում
19:55 26-03-2016
«Երիտասարդների հետ հանդիպումները կարևոր են ինձ համար». Ռազմիկ Դավոյան
Մարտի 25-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ հանդիպեց սիրված գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը:
Հյուրին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և նշեց, որ երիտասարդ սերնդի համար անչափ կարևոր են նմանաբնույթ միջոցառումները:Այնուհետև ռեկտորը ներկայացրեց հյուրի կենսագրականը և որոշ մանրամասներ գրական ժառանգությունից:
Ռազմիկ Դավոյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ ի դեմս Արամ Սիմոնյանի, իր խնդրանքին արագ արձագանքելու և ուսանողների հետ հանդիպում կազմակերպելու համար:
«Անչափ կարևորում եմ երիտասարդների հետ հանդիպումները, որոնք, ցավոք, այդքան էլ հաճախ չեն լինում: Տարիներ առաջ, երբ հայ մեծերի՝ Հովհաննես Շիրազի, Վահագն Դավթյանի կամ Համո Սահյանի հետ ուսանողները հանդիպման էին գնում, մեզ համար շատ կարևոր էին եկող սերնդի՝ ուսանողների կարծիքներն ու վերաբերմունքը մեր պոեզիայի հանդեպ: Եթե բուռն ծափահարություններով էին դիմավորում կամ հրաժեշտ տալիս, ուրեմն մեր գործը դատապարտված էր հաջողության»,- պատմում է հրապարակախոսը:
Բանախոսը հավելեց նաև, որ այսօր քաղաքականությունը կլանել է բոլոր ոլորտները, ինչի արդյունքում էլ մշակույթի ու արվեստի ոլորտի ներկայացուցիչները մասնագիտական տեսանկյունից քիչ են շփվում ժողովրդի, մասնավորապես երիտասարդների հետ:
Ռազմիկ Դավոյանը խոսեց իր քաղաքական և հասարակական գործունեության մասին, պատմական որոշ դրվագներ պատմեց խորհրդային և նորանկախ Հայաստանի վերաբերյալ, ինչպես նաև բնաստեղծություններ կարդաց հանդիպման մասնակիցների համար:
Ելույթից հետո համալսարանականները հյուրին հարցեր ուղղելու հնարավորություն ստացան:
Նմանատիպ նյութեր
3653 դիտում
15:43 07-05-2021
Երրորդ ուժը մեր ամբողջ ժողովրդի հավաքական ներուժն է․ Ռազմիկ Դավոյան. News.am
Այս բաժնից
520 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
697 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
709 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը