7745 դիտում
21:14 22-03-2016
Հենրիխ Մխիթարյան. Յուրա Մովսիսյանի և Գևորգ Ղազարյանի բացակայությունը զգացնել կտա. Armsport.am
Հայաստանի հավաքականի մարզումից հետո Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ Ռոբերտ Արզումանյանը որոշեց ավարտել կարիերան հավաքականում, ասել է.
«Ես կարող եմ միայն հարգել Ռոբերտի որոշումը: Ես դեռ չեմ քննարկել իր հետ, սակայն հասկանում եմ, եթե որոշել է, ապա խնդիր չկա: Միայն շնորհակալություն եմ հայտնում այսքան տարի օգնելու համար. Ճիշտ է` ցավալի է, սակայն պետք է առաջ շարժվենք, պետք է մտածենք, թե ինչպես փոխարինել իրեն»:
Իսկ այն հարցին, թե Յուրա Մովսիսյանի և Գևորգ Ղազարյանի` հավաքական չհրավիրվելը որքանո՞վ կազդի հարձակման գծի ներուժի վրա, Մխիթարյանը պատասխանել է.
«Ճիշտ է` Յուրա Մովսիսյանի և Գևորգ Ղազարյանի բացակայությունը զգացնել կտա, բայց կան ֆուտբոլիստներ, ովքեր հավանաբար պատրաստ կլինեն խաղին: Եթե մարզիչը որոշել է, որ նրանց պետք չէ հրավիրել, ուրեմն այդպես է պետք: Չեմ կարող ասել, թե մարզիչն ինչու է այդպես որոշել»
Մանրամասները` [url=http://www.armsport.am/hy/news/2016/03/22/%D5%84%D5%AD%D5%AB%D5%A9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/694877]Armsport.am[/url]-ում
Նմանատիպ նյութեր
4762 դիտում
16:56 10-09-2019
Հենրիխ Մխիթարյան. Հիմա նոր արկածներ եմ սկսում. Armsport.am
1923 դիտում
16:58 13-01-2021
Հենրիխ Մխիթարյան. Անհավատալի է, որ 21-րդ դարում պատերազմը ձգվում է 30 տարի. Armsport.am
Այս բաժնից
850 դիտում
18:23 31-10-2024
Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր
1045 դիտում
10:47 31-10-2024
Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող. ArmSport.am
2038 դիտում
23:34 30-10-2024
Արցախցի Էրիկ Առստամյանը 3:2 հաշվով հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ բռնցքամարտի ԱԱ կիսաեզրափակիչ