ՀՅԴ-ն վերջին պահին Աշոտյանի վրա կոմպրոմատ է գտել և հասցրել Սերժ Սարգսյանին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ մեր աղբյուրների, Սարգսյան-Դաշնակցություն քաղաքական պայմանավորվածությունների ժամանակ ի սկզբանե խոսք անգամ չի եղել ԿԳ նախարարի պաշտոնը ՀՅԴ-ին տալու մասին: Դրա փոխարեն 3-րդ նախարարական պորտֆելը, որ պետք է հանձնվեր Դաշնակցությանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պորտֆելն է եղել:
Դաշնակցականները, սակայն, ձգտել են հատկապես կրթության և գիտության նախարարությունը ստանալ, հաշվի առնելով Լևոն Մկրտչյանի նման մարդ ունենալու հանգամանքը: Ըստ մեր հավաստի տեղեկությունների, ոլորտում բազմամյա փորձ և խորը կապեր ունեցող ՀՅԴ-ականներին հաջողվել է վերջին պահին Աշոտյանի վրա կոմպրոմատ գտնել և հասցնել Սարգսյանին:
Սրանով է բացատրվում Աշոտյանի անտեղյակությունը իր մոտալուտ ազատման մասին: Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը մեծ ոգեւորությամբ իր նոր կաբինետի պատերն էր ներկում, մինչդեռ շաբաթն ուրբաթից շուտ եկավ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: