2484 դիտում
11:18 21-03-2016
Հանգստյան օրերին ադրբեջանական կողմի պատճառով իրադրությունը շփման գծում եղել է լարված. ԼՂՀ ՊՆ
Չնայած հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ իրավիճակը չապակայունացնելու մասին պայմանավորվածություններին, հանգստյան օրերին ադրբեջանական կողմի պատճառով իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եղել է լարված:
Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2400 կրակոց:
Շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսային ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 (40 արկ) և 82 (11 արկ) միլիմետրանոց ականանետեր:
Սովորության համաձայն, փորձելով պարտակել իր ապակառուցողական գործողությունները, Ադրբեջանը լարվածության աճի մեջ շտապել է մեղադրել հայկական կողմին:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է իր հանձնառությունը խստորեն հետևել ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով կանխել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն:
[b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
[/b]
Նմանատիպ նյութեր
9592 դիտում
14:35 28-10-2017
Նախորդ շաբաթ շփման գծում իրադրությունը եղել է լարված. Արցախի ՊՆ
11890 դիտում
14:58 30-12-2017
Արցախի ՊՆ-ն ամփոփել է 2017-ի ընթացքում շփման գծում տիրող իրադրությունը. առաջին կիսամյակը լարված է եղել
6332 դիտում
09:05 16-05-2016
Շփման գծում այս գիշեր իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
1390 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1039 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1342 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը