211652_close_icon
views-count15628 դիտում article-date 13:41 19-03-2016

Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի նկարահանած «Հիշողություն» ֆիլմը 20 րոպեով կրճատվել է. ի՞նչ տեսարաններ են դուրս մնացել եւ որտե՞ղ է առաջիկայում ցուցադրվելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի «Հիշողություն» [url=https://yadi.sk/mail/?hash=XQO1rHXi088F9ZehwxRHNyarlDXCB1B6QDC4gje7hPw%3D]ֆիլմը [/url]կրճատվել՝ 1 ժամ և 50 րոպեից դառնալով 1 ժամ և 30 րոպե, իսկ ապրիլի 15-ին նոր տարբերակով կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ կրճատվել են երկար տեսարանները: Օրինակ, ճանապարհները ցուցադրող հատվածները եւ նմանատիպ այլ հատվածներ: Դերասանական խաղը եւ սցենարը չեն կրճատվել: Կրճատումը պայմանավորված է նաեւ արտերկրում ցուցադրելու ստանդարտներին համապատասխանելու չափանիշներով: Որակական եւ ձայնի առումով եւս որակը լավագույնի է հասցվել: Աուդիտն անցկացրել են հրավիրված ռեժիսորները եւ փոփոխությունները նրանց խորհրդով են կատարվել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Հակոբ Հակոբյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ֆիլմի ցուցադրման ամիսը պատահաբար չի ընտրվել: Շատերի մոտ թյուր կարծիք է եղել, որ Ցեղասպանության 100-ամյակից հետո պահանջատիրության մասին կմոռացվի: Սակայն նա այս քայլով՝ Ցեղասպանության101-ամյակին ընդառաջ ցանկանում է ասել, որ ցեղասպանության ճանաչումը վաղեմության ժամկետ չունի՝ ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացել: «Եվ մենք տեր ենք կանգնելու մեր իրական պահանջներին, մինչեւ որ ճանաչվի»,- ավելացրեց Հ. Հակոբյանը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ դեռ 2 տարի առաջ գործարարը նոր, կրեատիվ նախաձեռնությամբ է հանդես եկել, որը նաեւ ցանկանում է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ինքը` Հակոբ Հակոբյանը: Անգամ բանակցություններ էին վարում, որպեսզի 2015 թ-ի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, աշխարհի 1915 կինոդահլիճներում իր սցենարով գրված եւ հովանավորությամբ նկարահանված Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հիշողություն» ֆիլմը ցուցադրվի: Սակայն նրա կալանավորման հետ կապված՝ դա չհաջողվեց: Այնինչ՝ այս տարի տարի արդեն նորովի ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում էկրան կբարձրանա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր