15680 դիտում
19:55 18-03-2016
Անօգնական դրության մեջ հայտնված, ներառական կրթության համակարգում սովորող Արթուրին դասի գնալու համար անհրաժեշտ է մեր բոլորիս օգնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՌՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավանի 4-րդ փողոցի 11 տանը վարձակալական հիմունքներով բնակվում են 50 -ամյա Անահիտ Մովսիսյանը և նրա որդին՝ 13- ամյա Արթուր Վերոնյանը:
Մայրն ունի ոտքի արյունատար անոթների խցանում և ինֆակտ է տարել, իսկ որդին՝ աչքերի ամնոպիա և ներվային սթրես: Նրանք ունեն բազմաթիվ կենցաղային և սոցիալական խնդիրներ: Բնակարանի երեք ամսվա վարձը չեն վճարել և կուտակվել դարձել է 120 000 ՀՀ դրամ, իսկ տանտերը բազմիցս զգուշացրել է, որ եթե չվճարեն, ստիպված կլինի պահանջել ազատել բնակարանը:
Արթուրը, ով սովորում է Զեյթունում գտնվող Միսակ Մանուշյանի անվան 48 ներառական կրթություն իրականացնող դպրոցի 7-րդ դասարանում` դասի չի հաճախում` ճանապարհածախս չունենալու պատճառով:
Մայրը, չնայած առողջական լուրջ խնդիրներին, ամեն առավոտ մաքրություն է անում Ավանի պոլիկլինկիայի բակում, իսկ աշխատանքի ոտքով է գնում` խնայելով այդ 200 դրամը և ծախսելով մոտ մեկուկես ժամ ժամանակ:
Տան միակ եկամուտը 22.000 ՀՀ դրամ նպաստն է և հավաքարարությունից ստացած չնչին գումարը: Անահիտի ամուսինը՝ Վերոնյան Արթուրը, ով տևական ժամանակ է գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, դրամական ոչ մի օգնություն չի ցուցաբերում, կապ չկա, իսկ վերջին անգամ նա Արթուրին տվել է 1000 դրամ և այդպես էլ հեռացել:
[color=#EF2929]Մոր ցանկությունն այն է, որ իր երեխան քաղցած չլինի, չմրսի, իր հետ լինի ու ապրի իր հետ, կարիքը երբեք չբաժանի իր որդուց, զգա, որ անպաշտպան չէ:
Եթե կան բարեհոգի մարդիկ, ովքեր երբեք չեն զլանա օգնության ձեռք մեկնելու այս անօգնական ընտանիքին, կարող են կապ հաստատել տիկին Անահիտի հետ՝ զանգահարելով նրա հեռախոսահամարին՝ 093-53-64-55:[/color]
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4814 դիտում
21:06 18-07-2018
Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում
8316 դիտում
22:09 23-03-2021
Կարապետի մոտ ամիսներ առաջ հայտնաբերվել է ապլաստիկ անեմիա, որի բուժման համար անհրաժեշտ է մեր բոլորիս օգնությունը