211652_close_icon
views-count1899 դիտում article-date 16:25 18-03-2016

Արցախյան պատերազմի հաշմանդամի ընտանիքը խայտառակ պայմաններում է ապրում և հայցում է մեր օգնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1970 թվականին ծնված Ռազմիկ Օսիպյանի ընտանիքն ապրում է Արարատի մարզի Լուսաշող գյուղում: Ռազմիկը Հայաստան է եկել Շահումյանի շրջանի Բուղլուզ գյուղից, արցախյան պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ է: Ամուսնացել է և ունի երեք որդի: Ավագը, ով ծնվել է 1997 թվականին, արդեն պետք է զորակոչվեր բանակ, սակայն առողջական խնդիրների պատճառով ծառայությունը մեկ տարով հետաձգվել է, 2-րդ որդին էլ ծնվել է 1999 թվականին, իսկ կրտսերը՝ 2007-ին: Գյուղում աշխատանք չունեն, սեփականություն չունեն՝ ո՛չ տուն, ո՛չ հող, ո՛չ անասուն, ապրում են գյուղապետարանի կողմից հատկացված մի սարսափելի վիճակում գտնվող բնակարանում: Երազում են գոնե ունենան մեկ կով, որ կարողանան իրենց կաթն ու մածունն ունենալ: Երբ ավագ որդին դարձել է 18 տարեկան, զրկվել են նաև սոցիալական նպաստից: Գյուղը նույնիսկ չունի հասարակական տրանսպորտ, որ գյուղացին կարողանա առիթի դեպքում գնալ շրջկենտրոն, նույնիսկ բուժկետ չկա: Ընտանիքը դիմում է հանրության աջակցությանը: Ովքեր կցանկանան աջակցել ընտանիքին, կարող են զանգահարել [b]+37494 747 933, +37498 589 096 [/b]հեռախոսահամարներով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր